Արտակարգ իրավիճակներում նվազագույն մեկնարկային

բուժսպասարկման փաթեթի տրամադրման առցանց դասընթաց

դասընթացի մասին

ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԲՈՒԺՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՓԱԹԵԹԻ ԱՌՑԱՆՑ ԴԱՍՆԹԱՑ

 

Վերարտադրողական առողջության (ՎԱ) նվազագույն մեկնարկային բուժսպասարկման փաթեթը (ՆՄԲՍՓ) իրենից ներկայացնում է արտակարգ իրավիճակներում առաջնահերթ կարևորության գործողությունների համակարգ, որը մշակված է սեռական բռնության հետևանքների կանխման և կառավարման, ՄԻԱՎ-ի փոխանցման կրճատման, մայրական և նորածնային մահացության կանխման և համապարփակ ՎԱ ծառայությունների պլանավորման համար: Փաթեթի (ՆՄԲՍՓ) լրացուցիչ գործողությունները ներառում են պահանջարկի բավարարման համար անհրաժեշտ հակաբեղմնավորիչների ապահովում, սեռական ճանապարհով փոխանցվող վարակների (սեռավարակների) համախտանիշային բուժում և հակառետրովիրուսային դեղամիջոցների (ՀՌԴ) հասանելիություն շարունակական օգտագործման համար: ՆՄԲՍՓ-ի առցանց ուսուցման մոդուլը նպատակ ունի մեծացնել հումանիտար անձնակազմի գիտելիքները ՎԱ առաջնահերթ ծառայությունների վերաբերյալ՝ ճգնաժամային իրադրության ի հայտ գալու հենց սկզբից և երկարաձգված ճգնաժամային և վերականգնողական փուլերում դրանց համարժեք կիրառումն ապահովելու համար:

 

Որքա՞ն ժամանակ կպահանջվի  ՆՄԲՍՓ-ի առցանց դասընթացը անցնելու համար

Մոտավորապես 1 ժամ

Նվազագույն մեկնարկային բուժսպասարկման փաթեթի ԴԱՍԸՆԹԱՑԻ նպատակն է՝ դասընթացի  մասնակցին օժանդակել, որպեսզի նա կարողանա՝

  • Պատկերացում ունենալ ՆՄԲՍՓ-ի յուրաքանչյուր մոդուլի վերաբերյալ:
  • Գիտակցել ՆՄԲՍՓ հումանիտար գործողության միջավայրում կիրառելու կարևորությունը:
  • Գիտակցել ՎԱ՝ որպես ընդհանուր առողջապահական համակարգի առանցքային բաղադրիչի և առողջապահական ոլորտի հետ համակարգման կարևորությունը:
  • Կարողանալ տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե ինչպես կարելի է միջազգային մակարդակով պատվիրել նվազագույն մեկնարկային բուժսպասարկման փաթեթի (ՆՄԲՍՓ) պարագաներ, կամ ձեռք բերել դրանք տեղում:
  • Տեղեկանալ առաջնահերթ կարևորության գործողությունների մասին, որոնք հումանիտար ճգնաժամի պայմաններում պետք է իրականացվեն առողջապահական ոլորտի կողմից, այդ թվում սեռական բռնության կանխման և արձագանքման ուղղությամբ:
  • Տեղյակ լինել առաջնահերթ միջամտության գործողություններին՝ ճգնաժամային իրադրությունում ՄԻԱՎ-ի փոխանցումը կրճատելու ուղղությամբ:
  • Պատկերացում կազմել արտակարգ իրադրության առաջացման վաղ փուլերում մայրական և նորածնային մահացության և հիվանդացության դեպքերի կրճատման լավագույն ուղիների վերաբերյալ:
  • Հնարավորություն ունենալ իրականացնելու առողջության առաջնային պահպանման հետ ինտեգրված համապարփակ ՎԱ ծրագրային ծառայությունների պլանավորում, ելնելով տվյալ իրավիճակում առկա հնարավորություններից:
  • Ապահովել հակաբեղմնավորիչների առկայությունը՝ գոյություն ունեցող պահանջարկը բավարարելու նպատակով, սեռական ճանապարհով փոխանցվող վարակների համախտանիշային բուժումը,   հակառետրովիրուսային դեղամիջոցների (ՀՌՎ) առկայությունը: Ի լրումն՝ ՆՄԲՍՓ-ն ապահովում է կանանց և աղջիկների համար տվյալ մշակութային տիրույթին հարիր դաշտանային խնամքի միջոցների հասանելիություն:

Հնարավո՞ր է որևէ վկայական ստանալ ՆՄԲՍՓ մոդուլն անցնելու վերաբերյալ

Այո, մոդուլին հաջորդող թեստը 80 տոկոսով ճշգրիտ պատասխանելու դեպքում դուք անմիջապես ավտոմատ կերպով կստանաք ավարտական վկայական: